Ճապոնիան հնարավոր պատասխան քայլեր է դիտարկում՝ Պուտինի Իտուրուպ կատարած այցից հետո
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանի նկատմամբ հնարավոր քայլեր է քննարկում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին, NHK-ին հղում անելով, գրում է Lenta.ru-ն։
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարայի խոսքով՝ Տոկիոյի դիրքորոշումն արդեն փոխանցվել է ռուսական կողմին։ Ճապոնիան ավելի վաղ պաշտոնական բողոք էր հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի առնչությամբ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին Մոսկվայում Ճապոնիայի դեսպանին բողոք է հայտնել Տոկիոյի հայտարարությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը «անփոփոխ են»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել