Արեգակի վրա գրանցվել է օգոստոսի ամենաուժեղ բռնկումը
Աշխարհ
Օգոստոսի 20-ին Արեգակի վրա գրանցվել է այս ամսվա ընթացքում ամենաուժեղ բռնկումը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ այն հասել է M1.88 դասի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գիտնականների խոսքով՝ սա վերջին 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ M դասի բռնկումն է։ Դրա աղբյուրը 4113 ակտիվ շրջանն է, որը նախորդ օրը հայտնվել է Արեգակի՝ Երկրից տեսանելի կողմում։
Մասնագետները նշում են, որ բռնկման ուժգնությունը ռեկորդային չէ, սակայն առանձնանում է ամռանը գրանցված համեմատաբար ցածր արեգակնային ակտիվության ֆոնին։ Առաջիկայում առավել հզոր՝ X դասի բռնկումներ առայժմ չեն կանխատեսվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել