Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մեթոդ են առաջարկել
Գիտություն և Մշակույթ
Սեչենովի համալսարանի բժիշկները ներկայացրել են Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց բուժման նոր ռազմավարություն՝ արտաբջջային ԴՆԹ-ի ընտրողական պլազմասորբցիայի մեթոդը։ Համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մեթոդի ընթացքում հատուկ եղանակով արյան պլազմայից հեռացվում են ԴՆԹ պարունակող որոշ կառուցվածքներ։ Բուժման փորձնական կուրսը ներառել է երեք միջամտություն՝ 2-3 օր ընդմիջումով։
Համալսարանի տվյալներով՝ բուժումից երեք ամիս անց հիվանդների մոտ արձանագրվել է խոսքային հիշողության, ուշադրության և տեղեկատվության մշակման արագության բարելավում, ինչպես նաև ճանաչողական գործառույթների դրական փոփոխություններ։ Միաժամանակ խոսքը դեռևս նոր փորձարարական մոտեցման մասին է, և դրա արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա լայնածավալ հետազոտություններ։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել