Տրանսպորտի նախարարությունն առաջարկել է փոխել ավտոմեքենաների տեխզննման կանոնները. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն առաջարկել է թարմացնել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կանոնները։ Նախագծով նախատեսված փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2027 թվականի մարտի 1-ից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Առանձին փոփոխություններ են նախատեսվում տաքսիների համար։ Մինչև 5 տարվա մեքենաների տեխզննման արդյունքը կգործի 12 ամիս, իսկ 5 տարուց ավելի հին մեքենաների դեպքում՝ 6 ամիս։ Տեխզննման կենտրոնը կկարողանա հատուկ գրանցամատյանով ստուգել՝ արդյոք տվյալ մեքենան տաքսի ծառայություն իրականացնելու թույլտվություն ունի։
Բացի այդ, տեխզննումից առաջ նախատեսվում է ստուգել ոչ միայն մեքենայի VIN համարը, այլև պետհամարանիշը, մակնիշն ու մոդելը։ Փաստաթղթերի տվյալների հետ անհամապատասխանության դեպքում տեխզննման իրականացումը կմերժվի։ Տեխզննման հիմնական չափորոշիչներն ու տևողությունը նախատեսվում է թողնել անփոփոխ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել