Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի
Հայաստան
Կառավարության որոշմամբ 2026 թվականին Հայաստան հնարավոր կլինի ներմուծել ևս 5000 էլեկտրամոբիլ՝ 0% մաքսատուրքով։
Հատկացված քվոտայից առավելագույնը 4500 էլեկտրամոբիլ կարող են ներմուծել ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերն ու այն իրավաբանական անձինք, որոնք ավտոարտադրողի հետ անմիջական դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր չունեն։
Մնացած՝ առավելագույնը 500 էլեկտրամոբիլի անմաքս ներմուծման հնարավորությունը նախատեսված է ավտոարտադրողների հետ անմիջական դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող տնտեսվարողների համար։
Վերջիններս պետք է ունենան նաև գործարանային երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթեր և փակ տեխնիկական սպասարկման կայան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել