Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել ամբողջությամբ հետաքննել Ուկրաինայի հնարավոր դերը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործում
Աշխարհ
Գերմանիայի Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերը կոչ է արել Բեռլինին քաղաքական ճնշում գործադրել Կիևի վրա՝ «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցման գործով լիարժեք համագործակցություն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրոնմայերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել է Խորվաթիայում Ուկրաինայի քաղաքացու ձերբակալության մասին՝ «Հյուսիսային հոսքերի» դեմ հարձակումներին հնարավոր առնչության կասկածանքով։ Պատգամավորի խոսքով՝ պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն գործողությունների անմիջական կատարողները, այլև կազմակերպիչներն ու հնարավոր պատվիրատուները։
«Հյուսիսային հոսք» գազատարների երեք ճյուղերում պայթյունները տեղի էին ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Բալթիկ ծովում։ Գերմանիայի հետաքննությունը շարունակվում է, իսկ պայթյունների կազմակերպման և հնարավոր պետական մասնակցության վերաբերյալ վերջնական իրավական եզրակացություն դեռ չի հրապարակվել։

















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն