Ռոսկոմնադզորը դատի է տվել Մորգենշտերնի նախկին կնոջը
Ռուսաստան
Ռոսկոմնադզորը Մոսկվայի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի նախկին կնոջ՝ բլոգեր Դիլարա Զինատուլինայի դեմ։ Պատճառը գովազդից ստացված եկամուտների համար նախատեսված պարտադիր վճարների չկատարումն է, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Baza-ին։
Հրապարակման համաձայն՝ Զինատուլինան համապատասխան վճարումները չի կատարել 2025 թվականի երկրորդ կեսին և 2026 թվականի սկզբին։ Կուտակված պարտքը գերազանցել է 100 հազար ռուբլին, մինչդեռ այդ ժամանակահատվածում գովազդից նրա եկամուտը կազմել է շուրջ 3,3 միլիոն ռուբլի։
Ավելի վաղ Ռուսաստանում հարկային պարտքերի պատճառով խնդիրներ էին առաջացել նաև մի շարք այլ հայտնի բլոգերների մոտ։ Մասնավորապես, Օքսանա Սամոյլովայի հարկային պարտքը, ըստ հրապարակումների, կազմել էր 1,3 միլիոն ռուբլի, իսկ Վլադ Ա4-ի ընկերությունների հաշիվներով գործառնությունները ժամանակավորապես կասեցվել էին։
















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն