ՆԱՏՕ-ի հատուկ ինքնաթիռը շուրջ երկու ժամ հետախուզություն է իրականացրել Կալինինգրադի մերձակայքում
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի EA-37B ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզության ինքնաթիռը Լեհաստանի օդային տարածքից շուրջ երկու ժամ թռիչքներ է իրականացրել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանների մերձակայքում։ Այս մասին, հղում անելով The War Zone (TWZ)-ին, գրում է Lenta.ru-ն։
EA-37B-ն համալրված է հզոր ռադիոէլեկտրոնային համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել, հետևել և որոշել ռադարների, կապի համակարգերի ու էլեկտրոնային ազդանշանների այլ աղբյուրների տեղակայումը։ Այն կարող է օգտագործվել ինչպես հետախուզական տվյալների հավաքագրման, այնպես էլ հակառակորդի ռադիոէլեկտրոնային համակարգերի աշխատանքը խափանելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալինինգրադի մարզի մերձակայքում միաժամանակ նկատվել են ՆԱՏՕ-ի երեք հետախուզական օդանավեր՝ Bombardier ARTEMIS II, Boeing E-3A Sentry և Gulfstream EA-37B Compass Call II։ Բոլոր երեք ինքնաթիռների ակտիվությունը գրանցվել է մոտ երկու ժամվա ընթացքում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել