ՌԴ ԱԳՆ-ն Եվրամիությանը մեղադրել է «ահաբեկչությանն օժանդակելու»
Ռուսաստան
Եվրամիությունը, Ուկրաինային փոխանցելով սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները, «օժանդակում է ահաբեկչությանը»։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Lenta.ru-ն։
Զախարովայի պնդմամբ՝ Կիևին այդ միջոցների փոխանցումը Մոսկվան դիտարկում է որպես «ահաբեկչական գործողությունների կազմակերպմանն օժանդակություն»։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պահանջներ ներկայացնել այն անձանց նկատմամբ, որոնց Մոսկվան համարում է նման գործողությունների ֆինանսավորողներ։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինային փոխանցել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հերթական՝ հինգերորդ մասնաբաժինը՝ 1,4 միլիարդ եվրոյի չափով։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել