Ճապոնիան պլուտոնիումի հսկայական պաշարներ ունի միջուկային զենք ստեղծելու համար. ԶԼՄ
Աշխարհ
Ճապոնիան բավականաչափ պլուտոնիում է կուտակել մոտ 5,5 հազար միջուկային մարտագլխիկ արտադրելու համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Չժան Հանհոյը։
Դիվանագետի խոսքով՝ Ճապոնիայի միջուկային ներուժը մեծ մտահոգություն է առաջացնում։ Հատկապես հաշվի առնելով, որ երկիրը միջուկից զերծ միակ պետությունն է, որն ունի օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման և զենքի համար նախատեսված պլուտոնիումի արդյունահանման տեխնոլոգիա:
Հանհոյը նշել է, որ 2024 թվականի վերջի դրությամբ Ճապոնիան կարողացել է կուտակել մոտ 44,4 տոննա պլուտոնիում։ Ճապոնիայի օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանները պարունակում են ևս 191 տոննա չլուծված պլուտոնիում:

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել