Հորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. Թրամփ
Աշխարհ
Հորմուզի նեղուցի նշանակությունը նավթի համաշխարհային առևտրի համար ապագայում կարող է կրճատվել այլընտրանքային ուղիների մշակման և խողովակաշարերի կառուցման պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Clash Report-ը։
Թրամփի խոսքով՝ չնայած Իրանի հետ ԱՄՆ-ի կոնֆլիկտին, նավթի գինը այժմ 84-85 դոլար է՝ մեկ բարելի դիմաց։ Նա նշել է, որ նավթի զգալի ծավալներ դեռ անցնում են Հորմուզի նեղուցով։
Ամերիկացի առաջնորդը նաև մատնանշել է Տեխասում, Ալյասկայում և Լուիզիանայում նավթի արդյունահանման ավելացումը, ինչպես նաև ռեկորդային խողովակաշարերի շինարարությունը:
Նրա կարծիքով, այլընտրանքային ենթակառուցվածքների զարգացումը Հորմուզի նեղուցը կդարձնի «ոչ այնքան կարևոր, որքան նախկինում»։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել