ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներում
Ռուսաստան
Ռուսաստանը, ԱՄՆ-ի հետ շփվելով, ձգտում է վերադարձնել բռնագրավված ռուսական դիվանագիտական գույքը և վերականգնել ուղիղ օդային հաղորդակցությունը երկու երկրների միջև։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Մոսկվան անհրաժեշտ է համարում դիվանագիտական առաքելությունների աշխատանքի տեխնիկական հարցերի քննարկումից անցնել ավելի լայնածավալ խնդիրների, այդ թվում՝ առգրավված ռուսական դիվանագիտական ունեցվածքի վերադարձի և ուղիղ չվերթների վերականգնման:
Զախարովան նշել է, որ չնայած որոշակի առաջընթացին՝ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունները դեռևս չեն կարողանում ամբողջությամբ վերսկսել աշխատանքը՝ բանակցային գործընթացի դժվարությունների և կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով։ Նա հավելել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը նույնպես պետք է աշխատեն կորցրած վստահությունը վերականգնելու համար։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել