Նեթանյահուն կոշտ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության մասին
Աշխարհ
Իսրայելը չի հանդուրժի թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք հանդուրժի թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում, որը սպառնում է Իսրայելին: Մենք հստակ ուղերձ ենք հղել՝ մի՛ արեք: Ըստ երևույթին, դա բավականաչափ լավ լսված չէր, ուստի մենք համոզվեցինք, որ նրան ավելի լավ են հասկանում», - ասել է նա:
Օգոստոսի 19-ին Նեթանյահուն ասել է, որ Սիրիան գտնվում է Իսրայելի հետ իր անվտանգության ստատուս քվոյի փլուզման եզրին, քանի որ թույլ է տվել Թուրքիային զորքեր տեղակայել Հալեպի մերձակայքում գտնվող ավիաբազայում: Նա ընդգծել է, որ Իսրայելը թույլ չի տա սպառնալիքներ իր անվտանգությանը և պատրաստ է վերադառնալ համաձայնեցված ստատուս քվոյին։
















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն