Կիևում քննարկվում է Ռադան ավելի ապահով վայր տեղափոխելու հարցը
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն Ռադան կարող է աշխատանքը տեղափոխել ավելի ապահով վայր։ Այդ մասին ուկրաինական NV ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ժողովրդական պատգամավոր Նիկիտա Պոտուրաեւը։
Նա ընդգծել է, որ խորհրդարանը չի կարող աշխատել մշտական օդային ռմբակոծության ռեժիմով, մանավանդ որ իրավիճակը միայն կվատթարանա։ Ուստի Ռադան արդեն քննարկում է աշխատանքը ավելի ապահով վայր տեղափոխելու հարցը։ Պոտուրաևի խոսքով՝ նման վայր կա Ուկրաինայի մայրաքաղաքում։
Օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել երկրի իշխանություններին բալիստիկ հարվածի սպառնալիքի դեպքում քաղաքացիներին տրամադրել հստակ առաջարկություններ։

















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն