Ճապոնիան ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին. ԶԼՄ
Աշխարհ
Տոկիոն փորձում է արագացնել իր ինտեգրումը ՆԱՏՕ-ի համակարգին։ Այս մասին ՏԱՍՍ-ի համար հրապարակված հոդվածում հայտնել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը։
«Տոկիոն ակտիվորեն ձգտում է մասնակցել ՆԱՏՕ-ի համապատասխան ռազմական մեխանիզմներին՝ արագացնելով ինտեգրումը Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգին»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով, Ճապոնիայի նման քայլերը անորոշություն են մտցնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության իրավիճակում:
Այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ինքնապաշտպանական ուժերի չորս անդամների է ուղարկել Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության աջակցության և ուսուցման կազմակերպության կառույցի շտաբ, որը գտնվում է Գերմանիայում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն