Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս մարդու
Աշխարհ
Ճապոնիայի կենտրոնական Տոչիգի պրեֆեկտուրայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել բանվորներին։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հանրային հեռուստատեսությունը։
Լրագրողների տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով՝ չորս մարդ է տուժել։ Բախման պահին նրանք աշխատում էին երկաթուղու գծերի վրա։
Վթարից հետո բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Նրանք անգիտակից վիճակում են եղել։
Նյութից բխում է, որ միջադեպի պատճառով՝ երկաթուղու այս հատվածով գնացքների երթեւեկությունը դադարեցվել է։ Իրավապահները հետաքննություն են սկսել. նրանք ստիպված կլինեն պարզել արտակարգ իրավիճակի բոլոր հանգամանքները։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն