Գերմանիայում ավելի քան 280 մարդ տեղափոխող ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարի ենթարկվելուց
Աշխարհ
Ավելի քան 280 մարդ տեղափոխող ինքնաթիռը հազիվ է խուսափել կործանվելուց Գերմանիայի Մյունխեն քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալիս։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը։
Լրագրողների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին։ Boeing 787-ը, որը պատկանում է Vietnam Airlines-ին, պետք է թռչեր Մյունխենից Հանոյ։ Սակայն օդանավը չուներ թռիչքուղու երկարությունը, որպեսզի օդանավակայանից առանց միջադեպերի դուրս գա։
Ինքնաթիռը ուշացումով թռել է գետնից, և այդ պահին պոչը կպել է թռիչքուղուն՝ փոշու ամպ բարձրացնելով։
Այս ֆոնին օդաչուները որոշել են վերադառնալ Մյունխենի օդային նավահանգիստ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն