Հարավային Կորեան կփորձարկի Հյուսիսային ծովային երթուղին
Աշխարհ
Հարավային Կորեան ծրագրում է փորձարկել Հյուսիսային ծովային երթուղին: Այս մասին գրում է Reuters-ը։
Գործակալությունը պարզաբանում է, որ PanStar Acro կոնտեյներային նավը կմեկնի Բուսանից շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ին: Նավը կմեկնի Ֆելիքսթոու (Մեծ Բրիտանիա), Ռոտերդամ (Նիդեռլանդներ) և Գդանսկ (Լեհաստան): Նախնական ընթացքը կտևի 40-45 օր։
Հաջողության դեպքում՝ սա կլինի Հարավային Կորեայի առաջին կոմերցիոն թռիչքը դեպի Եվրոպա Արկտիկայի միջոցով, ավելացնում է Reuters-ը։
Հարավային Կորեայի օվկիանոսների նախարարությունն իր հերթին նշում է, որ NSR-ն կարող է զգալիորեն կրճատել նավարկությունների տևողությունը՝ համեմատած Սուեզի ջրանցքով երթուղու հետ։ Նշվում է, որ Հարավային Կորեայի իշխանությունները ակնկալում են Արկտիկայի տարածքով կանոնավոր առևտրային փոխադրումներ սկսել մինչև 2030 թվականը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը