«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջ քննարկում ՝ COP17-ին ընդառաջ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից Մոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են Խոշոր գազանջատումներ՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին․ հասցեներ Բռնցքամարտի ԵԱ․ Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա»-ի գործընկերները ծանոթացել են մարզում իրականացվող ծրագրերին 

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Իշխանության ստերը» շարքը՝ հանրային հնչեղություն ստացած այն հայտարարությունների մասին, որոնց թվերը կամ հիմնավորումները առնվազն լրացուցիչ բացատրության ու փաստական ապացույցի կարիք ունեն։

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հայտարարությունն է։

Պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ աշակերտի հաշվով պետական բյուջեից տարեկան ծախսվում է շուրջ 20 միլիոն դրամ։

Թիվն այնքան տպավորիչ է, որ «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզ թվաբանությամբ հասկանալ՝ իրականում ինչ է նշանակում պատգամավորի հայտարարած 20 միլիոն դրամը։

Եթե 20 միլիոն դրամը բաժանենք 12 ամսվա վրա, կստացվի ամսական մոտ 1 միլիոն 667 հազար դրամ։

Սակայն աշակերտը դպրոց չի հաճախում տարվա բոլոր 12 ամիսներին։ Ուսումնական տարվա ընթացքում դասապրոցեսը, կախված դասարանից և օրացույցից, մոտ 9 ամիս է։ Եթե անգամ հաշվարկի համար վերցնենք տարեկան մոտ 200 ուսումնական օր, ապա ստացվում է՝ 20 000 000 ÷ 200 = 100 000 դրամ։

Այսինքն՝ Թագուհի Ղազարյանի ներկայացրած թվի տրամաբանությամբ պետությունը տվյալ դպրոցում մեկ աշակերտի հաշվով յուրաքանչյուր ուսումնական օրվա համար շուրջ 100 հազար դրամ է ծախսում։

Համեմատության համար՝ ամսական կտրվածքով խոսքը շուրջ 1.67 միլիոն դրամի մասին է։ Ուստի բնական հարց է առաջանում՝ ի՞նչ ծառայություն է հանրակրթական դպրոցը մատուցում մեկ երեխային, որի արժեքը հաշվարկով հասնում է օրական 100 հազար դրամի։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պետական դպրոցների ֆինանսավորման գործող կարգը։ Եվ այստեղ կարևոր հանգամանք կա։ 2025 թվականի հունիսի 26-ին ընդունված կառավարության N 850-Ն որոշմամբ պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը հաշվարկվում է ոչ թե պարզապես «մեկ երեխա × որոշակի գումար» սկզբունքով, այլ բավական բարդ բանաձևով։ Հաշվի են առնվում տարրական, միջին և ավագ դասարանների թիվը, ուսուցչական և ղեկավար կազմը, մի շարք այլ ծախսեր, ինչպես նաև համադպրոցական ծախսերը։

Սա նշանակում է, որ հատկապես շատ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում դպրոցի ամբողջ պահպանման ծախսը աշակերտների թվին բաժանելու դեպքում տեսականորեն հնարավոր է ստանալ մեկ սովորողի հաշվով շատ բարձր թիվ։ Նախկին ֆինանսավորման համակարգում ևս առանձին մեխանիզմներ էին նախատեսված փոքրաթիվ, լեռնային, բարձրլեռնային կամ տվյալ բնակավայրում միակ դպրոցների համար։

Բայց այստեղ էլ հենց առաջանում է ամենակարևոր հարցը։

Եթե Թագուհի Ղազարյանը նկատի ուներ ոչ թե մեկ աշակերտի կրթության վրա անմիջականորեն ծախսվող 20 միլիոն դրամ, այլ ծայրահեղ փոքրաթիվ որևէ դպրոցի ամբողջ պահպանման ծախսը՝ մեխանիկորեն բաժանված այնտեղ սովորող մեկ կամ մի քանի աշակերտների թվին, ապա այդ հանգամանքը պետք է հստակ ասվեր։

Հակառակ դեպքում հանրությանը ներկայացվում է տպավորություն, թե պետությունը փաստացի յուրաքանչյուր նման երեխայի կրթության վրա տարեկան 20 միլիոն դրամ է ծախսում։

Ավելին՝ գործող կարգից երևում է, որ դպրոցին հատկացվող գումարի մեջ կարող են ներառվել ոչ միայն բուն դասավանդման, այլև դպրոցի գործունեությունն ապահովող բազմաթիվ ծախսեր։ Հետևաբար «մեկ աշակերտի վրա 20 միլիոն ենք ծախսում» ձևակերպումն առանց դպրոցի անվան, աշակերտների թվի, ընդհանուր բյուջեի և ծախսերի կառուցվածքի հրապարակման խիստ սուբյեկտիվ ու չափազանցված է։

Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակային հարցեր ունի ՔՊ-ական պատգամավորին և ԿԳՄՍ նախարարությանը։

Եթե այդպիսի դպրոց կա՝ հրապարակեք անունը և հաշվարկը։

Եթե 20 միլիոնը ստացվել է ամբողջ դպրոցի պահպանման ծախսերը մի քանի աշակերտների վրա բաժանելով, ապա հենց այդպես էլ պետք է ներկայացնել հանրությանը։

Թվերը քաղաքական ամբիոնից հնչեցնելը հեշտ է։ Բայց պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ հարկատուի գումարն է, և 20 միլիոն դրամանոց հայտարարությունը պահանջում է 20 միլիոն դրամին համապատասխան հիմնավորում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՀայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջ քննարկում ՝ COP17-ին ընդառաջԹրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՄոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են Խոշոր գազանջատումներ՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին․ հասցեներ Բռնցքամարտի ԵԱ․ Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա»-ի գործընկերները ծանոթացել են մարզում իրականացվող ծրագրերինՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի օգնությամբ պատերազմը կավարտվի մինչև ձմեռՀայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումՀայաստան-Կոլումբիա համագործակցությունը՝ կենսաբազմազանության օրակարգումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՀանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն ՄարուքյանՀիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցերԱյսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստիԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԱշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան
Ամենադիտված