Հայաստանը երրորդ՝ չեզոք երկրի է դիմել՝ Բաքվում պահվող գերիների հարցով
Արտաքին Քաղաքական
Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի՝ Բաքվում պահվող հայ կալանավորներին հյուպատոսական այց կազմակերպելու և նրանց այցելելու խնդրանքով։ Սակայն նման այցի կազմակերպման համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի համաձայնությունը։
Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ չնշելով, թե որ երկրի մասին է խոսքը։
ԱԳՆ-ն նաև նշել է, որ շարունակվում են ակտիվ բանակցությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ Բաքվի բանտերում պահվող հայերին այցելությունները վերսկսելու հնարավորության շուրջ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն