Բացատրել են՝ ինչպես է հնարավոր համալրել թվային ռուբլու դրամապանակը
Ռուսաստան
Թվային ռուբլու դրամապանակը հնարավոր կլինի համալրել խոշոր բանկերի բջջային հավելվածների միջոցով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան։
Օգտատերը բանկային հավելվածում պետք է ընտրի «թվային ռուբլի» բաժինը, սեղմի «համալրել» և նշի այն հաշիվը, որից ցանկանում է փոխանցել գումարը։ Գործարքը հաստատելուց հետո ամբողջ գումարը կփոխանցվի թվային դրամապանակ։
Կանխիկ գումարի դեպքում այն նախ անհրաժեշտ կլինի բանկոմատի կամ բանկի դրամարկղի միջոցով մուտքագրել սովորական հաշվին, ապա հավելվածով փոխանցել թվային ռուբլու դրամապանակ։ Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի համակարգային նշանակություն ունեցող ֆինանսական կազմակերպությունների հաճախորդները կկարողանան դրանց հավելվածների միջոցով բացել թվային ռուբլու դրամապանակ։ Յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ նման դրամապանակ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն