Նյարդաբանը նշել է՝ մագնիսական փոթորիկների ժամանակ որ ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկի
Հասարակություն
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժշկի դիմել անհրաժեշտ է, եթե ի հայտ են գալիս օրգանիզմի համար անսովոր և արտահայտված ախտանշաններ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նյարդաբան Ելենա Օվչիննիկովան։
Մասնագետի խոսքով՝ բժշկի դիմելու պատճառ կարող են լինել առաջին անգամ առաջացած կամ սովորականից ուժեղ ցավերը, արտահայտված գլխապտույտը, զարկերակային ճնշման անսովոր տատանումները և ինքնազգացողության կտրուկ վատթարացումը։ Իսկ մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում նա խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի։
Նյարդաբանը նշել է, որ առաջին հերթին կարելի է դիմել թերապևտի, որն անհրաժեշտության դեպքում հիվանդին կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն