55 երկրի ներկայացուցիչ պատրաստ է հետևել Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին
Ռուսաստան
55 երկրի ներկայացուցիչ հաստատել է Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններին որպես միջազգային դիտորդ մասնակցելու պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Զախարովայի խոսքով՝ դիտորդներ են սպասվում Ռուսաստանի ավանդական գործընկեր երկրներից՝ ԱՊՀ-ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, ԲՐԻԿՍ-ից և ԱՍԵԱՆ-ից, ինչպես նաև Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներից։
Ռուսաստանի Պետական դումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի սեպտեմբերի 18-20-ը, իսկ քվեարկության հիմնական օրը կլինի սեպտեմբերի 20-ը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն