Արագածոտնում «От Мартина»-ի բեռնատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մ3՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում «JAC» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային ցուցանակին, ապա՝ հողաթմբերին և հայտնվել դաշտում։
Ըստ Shamshyan.com-ի՝ ավտոմեքենան «От Мартина» ընկերության պաղպաղակներն էր տեղափոխում, իսկ վիրավորը ընկերության վարորդ-առաքիչն է։
Վթարի հետևանքով վարորդը, որին առաջին օգնությունը ցուցաբերել են քաղաքացիներն ու դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության պարեկային ծառայության, ինչպես նաև Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ծառայողները։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են վթարի հանգամանքները։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն