Ռումինիայի Միդիա նավահանգստում հրդեհվել է հանքաքար տեղափոխող բեռնանավը
Համաշխարհային Մամուլ
Ռումինիայի Սև ծովի ափին գտնվող Միդիա նավահանգստային համալիրում հրդեհ է բռնկվել հանքաքար տեղափոխող բեռնանավում։ Այս մասին, հղում անելով Կոնստանցա շրջանի արտակարգ իրավիճակների տեսչությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան և տարածվել նավի հետնամասում։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջների հինգ հաշվարկ, վտանգավոր նյութերի հետ աշխատելու համար նախատեսված հատուկ մեքենա և շտապօգնության երկու բրիգադ։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Հրդեհի պահին նավը գտնվել է նավահանգստային գոտում, որտեղ բեռնաթափման աշխատանքներ էին իրականացվում։ Հրշեջները շարունակում են կրակի մարման աշխատանքները՝ փորձելով կանխել դրա տարածումը նավահանգստի հարակից օբյեկտների վրա։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն