Samsung SDI-ն 3,2 մլրդ դոլարի բաժնետոմսեր կվաճառի
Աշխարհ
Հարավկորեական Samsung SDI ընկերությունը հայտարարել է, որ իր դուստր ընկերությանը՝ Samsung Display-ին, կվաճառի վերջինիս 13,09 միլիոն բաժնետոմս՝ շուրջ 4,45 տրիլիոն վոն կամ 3,21 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ընկերության հաղորդմամբ՝ գործարքի նպատակն է միջոցներ ներգրավել ապագա աճի ուղղություններում նոր ներդրումների համար։ Samsung Display-ը բաժնետոմսերը հետ կգնի որպես սեփական բաժնետոմսեր՝ յուրաքանչյուրի համար վճարելով 340 հազար վոն։ Գործարքի ավարտը նախատեսված է օգոստոսի 27-ին։
Գործարքից հետո Samsung SDI-ի տնօրինության տակ կմնա Samsung Display-ի 26,77 միլիոն բաժնետոմս, ինչը համապատասխանում է ընկերության 10,22% բաժնեմասին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն