Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել
Ռուսաստան
Մոսկվայի օդանավակայաններում սահմանված սահմանափակումների պատճառով զանգվածաբար հետաձգվել և չեղարկվել են չվերթներ։ Այս մասին, հղում անելով «Осторожно, Москва» Telegram-ալիքին, գրում է Lenta.ru-ն։
«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 88 չվերթ՝ 38-ը մեկնման, 50-ը՝ ժամանման։ Առնվազն 11 չվերթ չեղարկվել է։ «Վնուկովոյում» ուշանում է 48 չվերթ՝ 18-ը մեկնման և 30-ը ժամանման, ևս առնվազն 5 չվերթ չեղարկվել է։
«Դոմոդեդովոյում» հետաձգումները վերաբերում են ժամանող 15 չվերթի, մինչդեռ մեկնող չվերթների ուշացումներ չեն գրանցվել։ Սահմանափակումների պատճառների վերաբերյալ հրապարակման մեջ լրացուցիչ մանրամասներ չեն նշվում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը