Սրտաբանը նշել է սրտամկանի ինֆարկտի գլխավոր ախտանշանը
Հասարակություն
Կրծքավանդակի շրջանում առաջացած ուժեղ ցավը, որը կարող է տարածվել դեպի ձեռքերը, ծնոտը կամ պարանոցը, սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշաններից է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային սրտաբան Սերգեյ Բոյցովը։
Մասնագետի խոսքով՝ ցավը պարտադիր չէ զգացվի հենց սրտի շրջանում․ հաճախ այն առաջանում է կրծքավանդակի կենտրոնական հատվածում և կարող է տարածվել դեպի ձախ կամ երկու ձեռքերը, պարանոցն ու ծնոտը։
Բոյցովը զգուշացրել է, որ եթե նման ցավը շարունակվում է ավելի քան 20 րոպե, անհրաժեշտ է անհապաղ շտապ բժշկական օգնություն կանչել։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն