Արհեստական բանականության հմտություններ ունեցող մասնագետներին Ռուսաստանում պատրաստ են ամսական մինչև 750 հազար ռուբլի վճարել
Ռուսաստան
Արհեստական բանականության և նեյրոցանցերի հետ աշխատելու գործնական հմտություններ ունեցող տեխնիկական պրոդուկտ-մենեջերների աշխատավարձը Ռուսաստանում կարող է հասնել ամսական 750 հազար ռուբլու՝ մինչև հարկերի պահումը։ Այս մասին վկայում են hh.ru-ի հետազոտության արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մինչև 600 հազար ռուբլի աշխատավարձ կարող է առաջարկվել նաև ծրագրավորման և ԱԲ-ի հմտություններ ունեցող տնտեսագետ-վերլուծաբաններին, նեյրոցանցերին տիրապետող կոմերցիոն տնօրեններին, ինչպես նաև ԱԲ գործիքներ և գործակալներ արդյունավետ կիրառել կարողացող մարքեթոլոգներին։
Հետազոտության համաձայն՝ 2026 թվականի սկզբից Ռուսաստանում հրապարակվել է ավելի քան 21,6 հազար թափուր աշխատատեղ, որոնց պահանջներում նշված է նեյրոցանցերի հետ աշխատելու հմտությունը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն