Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Մոսկվայում ՀՀ դեսպանին պաշտոնից ազատելու մասին տեղեկություններին
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին։ Այս մասին, հղում անելով կառավարական շրջանակներում իր աղբյուրներին, հայտնում է Armlur.am-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ որոշումը վերջնական է, և Արսենյանը չի շարունակելու աշխատանքը Մոսկվայում։ Նրան փոխարինող դիվանագետի թեկնածությունը, ըստ հրապարակման, դեռևս որոշված չէ, գրում է Lenta.ru-ն։
Armlur.am-ի աղբյուրները նաև պնդում են, որ Փաշինյանը դժգոհ է Արսենյանի աշխատանքից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բավարար առաջընթացի բացակայության պատճառով։ Պաշտոնական հաստատում այս պահին չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն