Բագրատ սրբազանի փաստաբանները հունիսի 12-ի դեպքերի նոր փաստեր կներկայացնեն ՄԱԿ-ի փորձագետներին
Հասարակություն
«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանները ՄԱԿ-ի փորձագետներին կներկայացնեն 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ նոր փաստեր և իշխանությունների պարզաբանումների հակափաստարկներ։ Այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Փաստաբանները հայտարարել են նաև հունիսի 12-ի դեպքերից տուժած քաղաքացիների վերաբերյալ փաստահավաք աշխատանք սկսելու մասին։ Նրանք նշել են, որ շարունակելու են հետևողականորեն բարձրաձայնել տուժածների իրավունքների հարցը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ հունիսի 12-ի իրադարձություններից անցել է արդեն երկու տարի, սակայն ոստիկանների կողմից հատուկ միջոցների հնարավոր ապօրինի կիրառման վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է։ Մինչդեռ ցուցարարների գործերը, ըստ նրա, մեկ ամսվա ընթացքում ուղարկվել են դատարան։
Նա ընդգծել է, որ որոշ տուժածներ դատաբժշկական փորձաքննության են հրավիրվել դեպքից երկար ժամանակ անց՝ պնդելով, որ վնասվածքները պետք է ուսումնասիրվեին անմիջապես։ 2024 թվականի հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ ոստիկանների և ցուցարարների բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, վնասվածք էր ստացել 101 մարդ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն