ՌԴ Պետդումայում նշել են Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր հիմքը
Ռուսաստան
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից հրաժարվելը կարող է հիմք դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Այս մասին «Газета.ru»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան, գրում է Lenta.ru-ն։
Ժուրովայի խոսքով՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը Ռուսաստանի անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի։ Նա պնդել է, որ Ուկրաինան վաղուց դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազմական հնարավորությունների փորձարկման հարթակ, ուստի Մոսկվան ՆԱՏՕ-ին Կիևի հնարավոր անդամակցությունը դիտարկում է որպես արևմտյան երկրներից բխող սպառնալիք։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ներկայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում լավատեսության համար նախադրյալներ չկան՝ միաժամանակ նշելով, որ Մոսկվան բարձր է գնահատում կարգավորմանն աջակցելու նպատակով տարբեր երկրների գործադրած ջանքերը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն