Չինաստանն ու ԱՄԷ-ն համատեղ ավիացիոն զորավարժություններ կանցկացնեն
Աշխարհ
Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերը օգոստոսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի կեսը Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Հոտան գավառում համատեղ ավիացիոն զորավարժություններ կանցկացնեն։
Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Բազեի վահան 2026» անունը կրող վարժանքների ընթացքում կիրականացվեն թռիչքային պատրաստությանն ուղղված միջոցառումներ։
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մասնակից ստորաբաժանումների տեխնիկական և մարտավարական պատրաստվածությունը, ինչպես նաև խորացնել երկու երկրների զինված ուժերի գործնական համագործակցությունը։
Վարժանքները կանցկացվեն օգոստոսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի կեսը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն