Ռուսաստանում բացահայտել են թվային ռուբլու տարբերանշանի գույնը
Ռուսաստան
Ռուսաստանի թվային ռուբլին բանկային բջջային հավելվածներում կունենա վառ, հագեցած կարմիր գույնի տարբերանշան։ Այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի ղեկավար Ալլա Բակինան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բակինայի խոսքով՝ Կենտրոնական բանկում այդ երանգն անվանում են «դոֆամինային կարմիր»։ Թվային ռուբլու զանգվածային ներդրման առաջին փուլը Ռուսաստանում նախատեսվում է սկսել սեպտեմբերի 1-ից։
Թվային դրամապանակը բանկային հաշվից հնարավոր կլինի համալրել առավելագույնը 300 հազար ռուբլով։ Աշնանից թվային ռուբլով վճարումներ կսկսեն ընդունել նաև տարեկան ավելի քան 120 միլիոն ռուբլի հասույթ ունեցող խոշոր առևտրային ցանցերը, իսկ քաղաքացիների համար նման գործարքները կլինեն անվճար։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն