Կիևում առաջին անհրաժեշտության սննդամթերքի սուր պակաս է գրանցվել․ NYT
Հասարակություն
Կիևի բնակիչներն այս շաբաթ բախվել են հիմնական սննդամթերքի սուր պակասի։ Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետների վաճառասեղաններից անհետացել են հնդկաձավարը, շաքարավազը, բրինձը, կանաչ սոխն ու հազարը, գրում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում առևտրային ցանցերը հաստատել են մատակարարումների հետ կապված խնդիրները։ Նվազել են կաթնամթերքի, մսի, թարմ մրգերի ու բանջարեղենի պաշարները։ Որոշ խանութներում բացակայում են նաև արագ պատրաստվող արիշտան, մանկական կաթնախառնուրդները և կենդանիների կերը։
Սննդամթերքի պակասի մասին տեղեկությունները տարածվել են նաև ուկրաինական հացահատիկի արտահանման զգալի անկման ֆոնին։ Օգոստոսի առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ուկրաինայի ցորենի արտահանումը նվազել է 4,3 անգամ, գարունը՝ 5,6 անգամ, իսկ եգիպտացորենինը՝ 2,7 անգամ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն