Գիտնականները պարզել են, որ արյան մակարդման գործընթացն այլ կերպ է տեղի ունենում, քան նախկինում ենթադրվում էր
Գիտություն և Մշակույթ
Գիտնականների միջազգային խումբը նոր տվյալներ է ստացել արյան մակարդման մեխանիզմի վերաբերյալ։ Նեյտրոնային ռեֆլեկտոմետրիայի միջոցով կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիբրինոգեն սպիտակուցի վարքագիծը տարբերվում է նախկին պատկերացումներից, գրում է Financial Times-ը։
Մինչ այժմ համարվում էր, որ վերքի առաջացումից հետո ֆիբրինոգենի մոլեկուլները մակերևույթին դասավորվում են մեկ թեք շերտով։ Նոր փորձերը ցույց են տվել, որ իրականում սպիտակուցը դասավորվում է հորիզոնական՝ ձևավորելով մի քանի շերտ՝ թղթի թերթերի նման։ Այս մեխանիզմը կարևոր դեր ունի արյունահոսության դադարեցման և վերքի ապաքինման գործընթացում։
Գիտնականների կարծիքով՝ բացահայտումը կարող է նպաստել հեմոֆիլիայի բուժման դեղամիջոցների կատարելագործմանը, ինչպես նաև օգնել հակամակարդիչներ ընդունող կամ ուժեղ արյունահոսության հակված մարդկանց բուժման նոր մեթոդների մշակմանը։ Արդյունքները կարող են օգտակար լինել նաև թոքերի որոշ ծանր հիվանդությունների բուժման մոտեցումները վերանայելու համար։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն