Սթիվ Ջոբսի՝ Apple վերադառնալու ճանապարհին կարող էր առանցքային դեր ունենալ ԱՄՆ հետախուզության գաղտնի պայմանագիրը
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) 1986 թվականին Սթիվ Ջոբսի հիմնադրած NeXT ընկերության հետ գաղտնի պայմանագիր է կնքել՝ հետախուզական նպատակներով համակարգիչներ մատակարարելու համար։ Գործարքը ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող NeXT-ին օգնել է շարունակել գործունեությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր նախկին աշխատակից Շերոն Վայնբերգերի գրքից հրապարակված հատվածներին։
Պարբերականի տվյալներով՝ պայմանագիրը նախատեսել է ԿՀՎ-ին շուրջ 20 հազար աշխատանքային կայանների մատակարարում։ Դրանց հիման վրա ստեղծված NeXTcube համակարգերն օգտագործվել են արբանյակային պատկերների վերլուծության և իրական ժամանակում հետախուզական տվյալների փոխանակման համար։ Գործարքում ԿՀՎ-ի մասնակցությունը տարիներ շարունակ գաղտնի է պահվել։
1996 թվականին Apple-ը ձեռք բերեց NeXT-ը, ինչից հետո Ջոբսը վերադարձավ Apple և հետագայում գլխավորեց ընկերությունը։ NeXT-ում մշակված NeXTSTEP օպերացիոն համակարգի տեխնոլոգիական հիմքը հետագայում զարգացվեց Apple-ի օպերացիոն համակարգերում, այդ թվում՝ macOS-ի և iOS-ի հիմքում։ WSJ-ի ներկայացրած վարկածով՝ առանց ԿՀՎ-ի պայմանագրի NeXT-ը կարող էր չգոյատևել մինչև Apple-ի կողմից գնվելը, և Ջոբսի վերադարձը ընկերություն կարող էր տեղի չունենալ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն