Աղտոտված օդը կարող է մեծացնել ատամների կորստի վտանգը․ գիտնականներ
Հասարակություն
Օդի աղտոտվածությունը կարող է վնասել բերանի խոռոչի հյուսվածքները և նպաստել ատամների կորստին։ Նման եզրակացության են եկել Սան Պաուլուի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Air Quality, Atmosphere & Health գիտական ամսագրում։
Փորձերի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են օդում առկա PM2.5 մանր մասնիկների ազդեցությունը։ Պարզվել է, որ դրանք ուժեղացնում են ատամների շուրջ հյուսվածքների բորբոքումը և արագացնում ալվեոլային ոսկրի քայքայումը։ Հենց այդ ոսկրային հյուսվածքն է պահում ատամները, իսկ դրա վնասումը պարոդոնտիտի հիմնական նշաններից է և ծանր դեպքերում կարող է հանգեցնել ատամների կորստի։
Գիտնականները փոփոխություններ են հայտնաբերել նաև լեզվի հյուսվածքներում՝ արձանագրելով բորբոքային գործընթացների և օքսիդատիվ սթրեսի ուժեղացում։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ աղտոտող մասնիկները կարող են բերանի խոռոչի վրա ազդել ինչպես անմիջապես շնչառության ժամանակ, այնպես էլ թոքեր ներթափանցելուց հետո՝ օրգանիզմում համակարգային բորբոքում առաջացնելով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն