Մարկ Ցուկերբերգը Իռլանդիայում 19-րդ դարի ամրոց է գնել՝ մինչև 30 մլն եվրո գնահատվող արժեքով
Աշխարհ
Meta-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Իռլանդիայի հարավ-արևելքում գնել է 19-րդ դարի գոթական ոճով կառուցված Strancally Castle ամրոցը, հայտնում է Reuters-ը։ Այն գտնվում է Բլեքուոթեր գետի ափին՝ Meta-ի եվրոպական կենտրոնակայանից մոտ 200 կմ հեռավորության վրա։
Ամրոցը կառուցվել է մոտ 1830 թվականին և հիմնովին վերանորոգվել 2003-ին։ Գործարքի պաշտոնական արժեքը չի հրապարակվել, սակայն The Irish Times-ի գնահատմամբ՝ անշարժ գույքի արժեքը կարող է կազմել 20-30 միլիոն եվրո։
Ցուկերբերգի ներկայացուցիչը հայտնել է, որ գործարարն ու նրա ընտանիքը պատրաստվում են շարունակել պահպանել պատմական շինությունը և ժամանակ անցկացնել Իռլանդիայում։ Meta-ն Իռլանդիայում ունի շուրջ 1,500 աշխատակից։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն