Խոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 3 մեքենա․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ 90/4 հասցեի մոտ, բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Նրանց առաջին օգնությունը ցուցաբերել են քաղաքացիները, ապա դեպքի վայր ժամանած «103» շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։
Դեպքի վայրում աշխատել են նաև պարեկային ծառայության և Քննչական կոմիտեի ծառայողները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննությամբ պարզվում են վթարի հանգամանքները, մեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն