Ռուսական «Իլ-76»-ը Սերբիայում վերսկսել է անտառային հրդեհների մարումը
Աշխարհ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ-76» հրշեջ ինքնաթիռը Սերբիայում վերսկսել է «Դելիբլատյան ավազներ» արգելոցի տարածքում բռնկված խոշոր հրդեհների մարումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
Ռուսական ինքնաթիռը կարող է մեկ թռիչքի ընթացքում նետել մինչև 42 տոննա ջուր։ Նախորդ օրը այն հինգ անգամ ջուր է նետել կրակի օջախների վրա՝ ընդհանուր առմամբ օգտագործելով 210 տոննա ջուր։ Ռուսաստանի ԱԻՆ-ի արբանյակային դիտարկումների համաձայն՝ Սերբիայում հայտնաբերվել է 22 ջերմային օջախ, այդ թվում՝ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Որոշ շրջաններում իրականացվում է բնակիչների տարհանում։
«Դելիբլատյան ավազներ» արգելոցում հրդեհն ընդգրկել է ավելի քան 3,5 հազար հեկտար տարածք։ Կրակի դեմ պայքարին մասնակցում են ավելի քան 400 հրշեջ-փրկարարներ, զինծառայողներ և կամավորներ, ինչպես նաև Սերբիայի ՆԳՆ ուղղաթիռներ ու այլ տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում են երաշտը և Դանուբ գետի ջրի մակարդակի նվազումը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն