Ozon-ի հավելվածները վերադարձել են Google Play
Ռուսաստան
Ozon-ի հավելվածների մեծ մասը կրկին հասանելի է դարձել Google Play-ում՝ ընկերության ներկայացրած բողոքարկումից հետո։ Այս մասին հայտնել է Ozon-ը։
Google Play-ում կրկին հնարավոր է ներբեռնել Ozon, Ozon Fresh և Ozon Travel հավելվածները, ինչպես նաև վաճառողների ու գործընկերների համար նախատեսված ծառայությունները։ «Ozon Select»-ը և ևս երկու հավելված դեռ ստուգման փուլում են և, ընկերության փոխանցմամբ, շուտով նույնպես հասանելի կլինեն։
Ozon-ի ծառայությունները Google Play-ից հեռացվել էին օգոստոսի 14-ին։ Դրանից երկու օր առաջ հարթակից հեռացվել էր նաև «Ozon Bank»-ի հավելվածը, քանի որ բանկը ևս 93 ռուսական ֆինանսական կազմակերպությունների հետ ներառվել էր Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն