Եվրոպայում գազի գինը կրկին կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 800 դոլարը
Տնտեսություն
Եվրոպայում բնական գազի բորսայական գներն աճել են 1,5 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 800 դոլարը։ Նման մակարդակ վերջին անգամ գրանցվել էր մարտի 19-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Նիդերլանդներում տեղակայված եվրոպական խոշորագույն TTF գազային հանգույցի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը առևտրի սկզբում կազմել է մոտ 786,3 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Ավելի ուշ գինը բարձրացել է մինչև 800,4 դոլար՝ նախորդ առևտրային օրվա հաշվարկային արժեքի համեմատ աճելով 1,5 տոկոսով։ Նախորդ օրվա վերջում հազար խորանարդ մետր գազի հաշվարկային գինը կազմել էր 788,6 դոլար։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն