Մեծ Բրիտանիայի դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ
Աշխարհ
Ադրբեջանի աշխարհագրական դիրքն ու Ռուսաստանի հետ հարևանությունը բարդացնում են իրավիճակը Ուկրաինայի հակամարտության համատեքստում։ Այս մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը, փոխանցում է Minval-ը։
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի հարևանն է, և դա իրավիճակն ավելի բարդ է դարձնում։ Սակայն մենք լիովին աջակցում ենք այն ամենին, ինչ Ադրբեջանն անում է Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար, և հույս ունենք, որ ապագայում այդ ուղղությամբ ավելին անելու հնարավորություններ կլինեն»,- ասել է դիվանագետը։
Նորմանը նաև անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Բաքու կատարած այցին՝ այն անվանելով «շատ կարևոր» իրադարձություն։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն