Օգոստոսի վերջին երկնքում հազվագյուտ երևույթ է սպասվում․ Լուսնի խավարումը տեսանելի կլինի անզեն աչքով
Աշխարհ
Օգոստոսի 28-ին տեղի կունենա Լուսնի խավարում, որը հնարավոր կլինի դիտել անզեն աչքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի աստղագիտության մասնագետ Եվգենի Բուրմիստրովը։
Երևույթը լավագույնս տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, իսկ դրա տարբեր փուլերը հնարավոր կլինի դիտել նաև Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի արևմտյան շրջաններից։ Ռուսաստանում դիտման համար ամենահարմար վայրը կլինի Կալինինգրադի մարզը, սակայն այնտեղ ևս խավարման առավելագույն փուլը տեսանելի չի լինի։ Առավելագույն պահին Երկրի ստվերը կծածկի Լուսնի սկավառակի շուրջ 96 տոկոսը։
Խավարումը կսկսվի օգոստոսի 28-ին՝ Մոսկվայի ժամանակով 04:24-ին և կավարտվի 10:02-ին։ Աստղագետի խոսքով՝ երևույթը դիտելու համար հատուկ ակնոցներ կամ պաշտպանիչ ֆիլտրեր անհրաժեշտ չեն, իսկ հեռադիտակը կամ փոքր աստղադիտակը թույլ կտա ավելի լավ տեսնել Լուսնի մակերևույթն ու մթագնման երանգները։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն