Վիրահայոց թեմը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսի 75-ամյակը
Հասարակություն
Վիրահայոց թեմը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։
Թեմի հավատացյալների անունից Կաթողիկոսին մաղթել են առողջություն, երկար տարիների կյանք և անկոտրում կամք՝ շարունակելու իր հովվապետական ծառայությունը։
Ուղերձում ընդգծվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և ազգային արժեքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու կարևորությունը։
Վիրահայոց թեմը նաև մաղթել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստվածային իմաստությամբ շարունակի առաջնորդել հայ հավատավոր ժողովրդին՝ ի բարօրություն ժողովրդի և ի խաղաղություն ու զորացում հայրենիքի։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն