ՌԴ ԱԳՆ-ն ահազանգել է Կոսովոյում հումանիտար աղետի վտանգի մասին
Ռուսաստան
Կոսովոյում սերբ բնակչության վիճակը դարձել է «աղետալի», հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած մեկնաբանությանը։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան միջազգային կառույցներին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Կոսովոյում և Մետոհիայում հնարավոր հումանիտար աղետը կանխելու համար։ Նա պնդել է, որ սերբերին հարկադրաբար ստիպում են լքել իրենց տները, իսկ Կոսովոյի ալբանական կառույցները նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցում և ահաբեկման գործողություններ իրականացնում։
Ռուս դիվանագետը նաև հայտարարել է ուժի անհամաչափ կիրառման և խոշտանգումների դեպքերի աճի մասին։ Նրա խոսքով՝ սահմանված ընթացակարգերի խախտմամբ քանդվում է նաև սերբերին պատկանող անշարժ գույքը՝ որպես օրինակ նշելով հուլիսին Գազիվոդե ջրամբարի շրջանում շինությունների զանգվածային քանդումը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն