Աշխարհում արտահանվող յուրաքանչյուր երրորդ տոննա ոլոռը Ռուսաստանից է
Տնտեսություն
Ռուսաստանը 2025 թվականի արդյունքներով ապահովել է ոլոռի համաշխարհային արտահանման 35%-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Strategy Partners խորհրդատվական ընկերության ուսումնասիրությանը։
Ռուսաստանում ոլոռի համախառն բերքը նախորդ տարի հասել է 5,7 մլն տոննայի՝ 2020 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվելով։ Այդ ծավալից 3,9 մլն տոննան արտահանվել է։ Վերջին հինգ տարում ոլոռի ցանքատարածություններն ընդլայնվել են 71%-ով։
Ռուսական ոլոռի արտահանման 98%-ը բաժին է ընկնում չորս երկրներին՝ Չինաստանին, Հնդկաստանին, Թուրքիային և Պակիստանին։ 2025 թվականին Ռուսաստանում գրանցվել են նաև ոլոռի բերքահավաքի և բերքատվության ռեկորդային ցուցանիշներ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն