«Մաշան և Արջը» գրավել է ամբողջ աշխարհը․ Պեսկովը պատասխանել է Ուկրաինայի պատժամիջոցներին
Ռուսաստան
Ռուսական «Մաշան և Արջը» մուլտսերիալն իր բարությամբ և մարդկային լավագույն հատկանիշների տարածմամբ գրավել է ամբողջ աշխարհը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պեսկովի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել էր «Մաշան և Արջը» մուլտսերիալի հեղինակների և տարածողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
«Այդ մուլտֆիլմերը, առանց չափազանցության, գրավել են ամբողջ աշխարհը։ Գրավել են իրենց բարությամբ, մարդասիրությամբ և մարդկային լավագույն հատկանիշների տարածմամբ»,- ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն