Ուկրաինան Մասկից Starlink-ի թույլտվություն է խնդրել՝ Ռուսաստանում հարվածներ հասցնելու համար
Աշխարհ
Ուկրաինան դիմել է Իլոն Մասկին՝ թույլտվություն ստանալու Starlink կապով աշխատող անօդաչու թռչող սարքեր օգտագործելու համար՝ Ռուսաստանի տարածքում մինչև 200 կմ խորությամբ բալիստիկ հրթիռների արձակման ենթակառուցվածքներին հարվածելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը։
Ըստ հրապարակման՝ խոսքը ռուսական տարածքում գտնվող այն օբյեկտների թիրախավորման մասին է, որոնք կապված են բալիստիկ հրթիռների արձակման հետ։
Ուկրաինական կողմի դիմումը պայմանավորված է Starlink համակարգի օգտագործման անհրաժեշտությամբ, քանի որ այդ տեխնոլոգիան կիրառվում է բազմաթիվ ուկրաինական անօդաչու համակարգերում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն